Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարի հետ


Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարի հետ

  • 21-09-2023 09:56:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ:
 
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործության կանխման և ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հասցեագրման հրամայականը:
 
ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում միջազգային գործընկերների կողմից ցանկացած երկակի արձագանք Ադրբեջանի կողմից մեկնաբանվել է և կմեկնաբանվի որպես իր գործողություններում ամենաթողություն՝ ընդգծելով տարածաշրջանում կայունությամբ հետաքրքրված դերակատարների կողմից համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտությունը։ Կարևորվել է նաև Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության ապահովումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի լիարժեք գործունեության ապահովումը, որը խաթարվում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ 9 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով։
 
Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին նախատեսվող ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին։
 
ՀՀ ԱԳՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play