Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը մեկնում է Եվլախ` Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման


Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը մեկնում է Եվլախ` Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման

  • 21-09-2023 10:46:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են տարածում, որոնց մեջ երևում են Լեռնային Ղարաբաղի պատվիրակության մեքենաները։
 
Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը մեկնում է Եվլախ` Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
 
Հայտնել ենք, որ սեպտեմբերի 20–ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
 
«Քննարկվելու են վերաինտեգրման հարցերը»,–գրում են ադրբեջանական ԶԼՄ–երը։
 
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
 
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը