Իրանը Հայաստանին և Ադրբեջանին հասկացրել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ամենաչնչին փոփոխությանը. Ռաիսի
21-09-2023 11:08:18 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի ամենաչնչին փոփոխությանն անգամ:
Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ պատասխանելով ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին հարցին։
«Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ լարվածությունն ու հակամարտությունը տարածաշրջանի խնդիրները լուծելու միջոց չեն։ Այդ հարցերը կարող են լուծվել բանակցություններով, տարածաշրջանի երկրների՝ այդ թվում՝ Իրանի միջոցով»,- նշել է նա։
Նրա խոսքով, Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին հասկացրել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի ամենաչնչին փոփոխությանը։
«Երկու երկրները վստահեցրել են, որ չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հակասել Իրանի դիրքորոշմանը»,-եզրփակել է նա։