Եվլախում մեկնարկել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը


Եվլախում մեկնարկել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը

  • 21-09-2023 12:20:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
sputnik. Նշվում է, որ հանդիպմանը քննարկվելու են «հայ բնակչության վերաինտեգրման հարցերը»:
 
Եվլախում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Երկու կողմի պատվիրակությունները Եվլախ են ժամանել՝ վերաինտեգրման հարցերի քննարկման համար։ Տեղեկությունը հաղորդում Է ՌԻԱ Նովոստին:
 
Հանդիպմանը հայկական կողմից եկել են Սերգեյ Մարտիրոսյանը և ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ադրբեջանական կողմը ներկայացնում է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու Ռամին Մամեդովը։
 
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը նախօրեին հայտարարել էր, որ հանդիպմանը քննարկվելու են «հայ բնակչության վերաինտեգրման հարցերը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը