Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ է. Փաշինյան


Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ է. Փաշինյան

  • 22-09-2023 11:02:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Կառավարության ղեկավարի խոսքով` ինչ-որ բան, որ ասում ենք, պետք է մի քանի անգամ չափենք, ստուգենք, հետո նոր հրապարակենք։
 
Տեղեկատվական դաշտում Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ է։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Այս առումով, ըստ վարչապետի, կառավարությունը պետք է ավելի ուշադիր լինի և հանրության հետ հաղորդակցությունն առավել ակտիվ պահի։
 
«Շատ կարևոր է պահել պաշտոնական տեղեկատվության վստահելիությունը։ Ինչ-որ բան, որ մենք ասում ենք, պետք է մի քանի անգամ չափենք, ստուգենք, վերստուգենք, հետո նոր հրապարակենք»,– ասաց նա։
 
Վարչապետի կարծիքով` էմոցիոնալ այս իրավիճակում ցանկացած նեգատիվ տեղեկատվություն կարող է նեգատիվ ազդեցություն ունենալ նաև իրադրության ու որոշումների կայացման վրա։ Այդ իսկ պատճառով` Նիկոլ Փաշինյանը հորդորում է իրադրությունը գնահատել ճշտված լուրերի հիման վրա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play