Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ


Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ

  • 22-09-2023 12:16:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտնագության և կայունության հարցերը: Անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիային՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի քաղաքականության անթույլատրելիությունը։ Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունների և հումանիտար աղետի կանխման համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների արդյունավետ և հստակ քայլերի հրատապությունը։ 
 
Հանդիպման օրակարգում էին նաև հայ-լեհական երկկողմ օրակարգին, ինչպես մաև` ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերը։
 
ՀՀ ԱԳՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն