ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս


ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս

  • 23-09-2023 19:39:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսի պատվիրակույթունը սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբ այցելել է Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս:
 
Տեղում, լրագրողներ հետ զրույցում սենատորը ԼՂ-ում ստեղծված իրավիճակը գնահատել է ծայրահեղ ծանր, և աշխարհն այդ մասին պետք է իմանա:
 
«Մենք Ադրբեջանի կառավարությունից լսում ենք, որ այնտեղ տեսնելու բան չկա: Եթե դա այդպես է, ապա նրանք կարող են թույլ տան, որ միջազգային դիտորդները տեղում ծանոթանան իրավիճակին: Ես զրուցել եմ մարդկանց հետ, որոնց հարազատները ԼՂ-ում են: Մտադիր եմ ԱՄՆ-ում իմ գործընկերներին ասել ամեն ինչի մասին, որպեսզի մենք կարողանանք ապահովել միջազգային դիտորդների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ տեսնելու, թե իրականում ինչ է կատարվում»,- ասել է Գերի Փիթերսը։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կենտրոնակայան։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը