Սիմոնյան. «Շատ մոտ ենք և պատմական հնարավորություն ունենք կնքել խաղաղության պայմանագիր»


Սիմոնյան. «Շատ մոտ ենք և պատմական հնարավորություն ունենք կնքել խաղաղության պայմանագիր»

  • 25-09-2023 11:36:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Մենք շատ մոտ ենք և պատմական հնարավորություն ունենք կնքել խաղաղության պայմանագիր», -Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ երեկոյան ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ընդգծելով՝ Հայաստանը բաց է տրամադրել ճանապարհ և նույնիսկ երկաթուղի:
 
«Շատ կուզենանք , որ Գրանադայում քայլ անենք առաջ, պատմական շանսն օգտագործենք, հավերժ պատերազմը ոչ մեկին ձեռք չի տալիս», - ասաց նա:
 
Հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի շրջանակում կարող են կայանալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները՝ ԵՄ խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։ Այս բանակցությունների մասին հայտարարվել էր դեռ մայիսին։
 
Սիմոնյանը հիշեցրեց՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ հունիսի 15-ին արձանագրվել է, որ երկրները միմյանց տարածքային ամբողջականությունն են ճանաչել, գործընթացները տեղի են ունենալու Ալմա-Աթայի համաձայնության հիման վրա, և կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների ինքնիշխանության պահպանման հիման վրա, ինչը հիմք կարող է հանդիսանալ համաձայնության հասնելու համար:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը