Մակրոնն անհանգստացած է Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական հարձակմամբ


Մակրոնն անհանգստացած է Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական հարձակմամբ

  • 25-09-2023 12:58:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական հարձակմամբ՝ ընդգծելով, որ Բաքուն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին նա ասել է ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում:
 
«Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում: Այսօր Ռուսաստանն Ադրբեջանի հետ է, իսկ Թուրքիան միշտ աջակցել է Բաքվի ձգտումներին»,- հայտարարել է Մակրոնը:
 
Ֆրանսիայի նախագահը դարձյալ դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և ընդգծել, որ Ղարաբաղի հայերի իրավունքները պետք է հարգվեն: Մակրոնը հաստատել է այն դիքորոշումը, որ պետք է համախմբել ԼՂ մարդասիրական օգնություն ցուցաբերելուն ուղղված ջանքերը:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը