Բաքուն ձերբակալել է սեպտեմբերի 19-ի «դիվերսիայի» կասկածյալների


Բաքուն ձերբակալել է սեպտեմբերի 19-ի «դիվերսիայի» կասկածյալների

  • 25-09-2023 13:50:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ «հակաահաբեկչական գործողությունների ընթացքում» սեպտեմբերի 20-ին զինաթափվել և բերման են ենթարկվել 6 ադրբեջանցիների մահվան փաստով կասկածյալներ:
 
Սեպտեմբերի 19-ի առավոտյան Բաքուն Արցախի Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու մեջ, որոնց հետևանքով երկու տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
 
Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունում նշված է միայն «ապօրինի կազմակերպված զինված խմբավորումներին մասնակցող կասկածյալներ»՝ առանց անուն-ազգանունների։
 
Միաժամանակ, ադրբեջանական Պետանվտանգության ծառայությունը դիմել է «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչությանը»՝ վստահեցնելով, թե «զենքերը հանձնող հայկական ծագմամբ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության լիակատար երաշխիք» է տալիս:
 
Իսկ ձերբակալվել են, ըստ ծառայության, «անձինք, ովքեր ահաբեկչություն են իրականացրել ոստիկանության չորս աշխատակցի և երկու քաղաքացիական անձանց դեմ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը