Կրեմլի խոսնակը ծաղրում ու սպառնում է հայերին


Կրեմլի խոսնակը ծաղրում ու սպառնում է հայերին

  • 25-09-2023 14:32:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ՌԴ-ն շարունակելու է շփումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և իր գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մերձավոր պետությունը։ Հայերը մեզ հարազատ ժողովուրդ են։ Դուք գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, զգալիորեն ավելի շատ։ Մենք կշարունակենք կատարել մեր գործառույթները, կշարունակենք երկխոսությունը նաև հայկական կողմի, այդ թվում՝ Փաշինյանի հետ, և կշարունակենք աշխատել, որպեսզի պահպանվեն Ղարաբաղի բնակիչների բոլոր իրավունքները, նկատի ունենալով ղարաբաղցի հայերին», ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
 
Նա նաեւ ասել է, թե Ռուսաստանը համաձայն չէ ռուս «խաղաղապահներին» ինչ-որ բանում մեղադրելու փորձերին։
 
Հիմա հայերը երեւի հասկացել են, թե ինչու է ՌԴ-ն պահում Փաշինյանի իշխանությունը՝ որպես իր գործողությունների արդարացում, ինչու է շարունակում հայտարարել, թե Հայաստանը դաշնակից է՝ դրանով հայտնում է ՀՀ ոչնչացման իր քաղաքականությունը մինչեւ վերջ հասցնելու մտադրության մասին, ինչու է մշտապես հայտարարում, որ ՌԴ-ում ավելի շատ հայ կա, քան Հայաստանում՝ ՌԴ հայերը պատանդ են այս քաղաքականությունն իրականացնելու համար։ Իսկ ռուս «խաղաղապահներին» ամեն ինչում կամ ինչ որ բանում մեղադրելու կարիք իսկապես չկա՝ նրանք կատարում են Կրեմլի հրահանգները, բնականաբար։
 
Պեսկովի, առհասարակ ՌԴ պետական պատասխանատուների եւ պրոպագանդոնների բերանից դուրս եկած ամեն մի բառը հաստատում է Արցախում ցեղասպանության՝ Կրեմլի հանձնառությունը եւ առաջնորդությունը։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը