Սամվել Բաբայանը Հակարիի կամրջով ժամանել է Հայաստան, պնդում է՝ անցակետն անցնելիս չի կերպարանափոխվել


Սամվել Բաբայանը Հակարիի կամրջով ժամանել է Հայաստան, պնդում է՝ անցակետն անցնելիս չի կերպարանափոխվել

  • 25-09-2023 14:54:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանն այս գիշեր ժամը 2 -ին Հակարիի կամրջով ժամանել է Հայաստան։ Բաբայանն «Ազատությանը» հայտնեց՝ ինչպես բոլորը, ինքն էլ իջել է անցակետում, փաստաթղթեր ներկայացրել։
 
Սամվել Բաբայանը պնդում է՝ ադրբեջանական անցակետն անցնելիս չի կերպարանափոխվել։
 
Ժամը 12-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4 հազար 850 անձ: Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ նրանցից 3 հազար 900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
 
Ռուզաննա Ստեփանյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը