Էրդողանը գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ «կարևոր» հայտարարություն կանի


Էրդողանը գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ «կարևոր» հայտարարություն կանի

  • 25-09-2023 15:30:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր Նախիջևան այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի Ղարաբաղի շրջանում և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ում վերջին ռազմական գործողությունները, որոնք Ադրբեջանը անհասկանալիորեն կոչել էր «հակաահաբեկչական միջոցառումներ»։
 
Թե ինչպե՞ս է ստացվում Լեռնային Ղարաբաղում իրականացված ցեղասպան գործողությունները «Զանգեզուրի միջանցք»-ի գործողություններ, անհասկանալի է, կամ գուցե ակնարկ:
 
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են՝ սպասվում է, որ Էրդողանը կարևոր հայտարարություններ կանի «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված, որը Նախիջևանը կապելու է Ադրբեջանի հետ:
 
Լրատվամիջոցները նաև ակնհայ կեղծ և սուտ տեղեկություններ են հրապարակում՝ նշելով, որ 2020 թվականի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվել է համաձայնագիր, որը, իբր, նախատեսում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի բացում, սակայն 3 տարի անց միջանցքը չի բացվել: Հայկական կողմը, ինչպես հայտնի է, քանիցս հայտարարել է, որ որևէ միջանցքային պայմանավորվածություն գոյություն չունի և չի ստորագրվել:
 
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ եթե «Զանգեզուրի միջանցք»-ը բացվի, այն ուղիղ ցամաքային հաղորդակցություն կապահովի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ դրանով իսկ ամրապնդելով առևտրային, նյութատեխնիկական և քաղաքական կապերը թյուրքական աշխարհում։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը