Ժամը 17:00–ի դրությամբ Արցախից Հայաստան է մուտք գործել 6650 անձ


Ժամը 17:00–ի դրությամբ Արցախից Հայաստան է մուտք գործել 6650 անձ

  • 25-09-2023 19:48:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 6650 անձ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Նրանցից 5580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Արցախից տեղահանվածների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն