Բաքուն հումանիտար բեռների հերթական խմբաքանակն է ուղարկում Ստեփանակերտ


Բաքուն հումանիտար բեռների հերթական խմբաքանակն է ուղարկում Ստեփանակերտ

  • 26-09-2023 11:37:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկվում Ստեփանակերտ։
 
Ադրբեջանական լրատվամիջոցները նաև տեսանյութ են հրապարակել։
 
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ 4 բեռնատարներ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով 40 տոննա ալյուր, հիգիենայի պարագաներ և անկողնային սպիտակեղեն կտանեն Ստեփանակերտ, իսկ շտապօգնության մեքենան նաև բժշկական պարագաներ կհացնի՝ պայթյունի հետևանքով տուժածների համար։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը