Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՀՀ ԱՆ


Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՀՀ ԱՆ

  • 26-09-2023 12:30:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում: 
 
Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:
 
Միաժամանակ, Նորածնային և մանկական  արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա: 
 
Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն