Փարիզը պատրաստ է հրատապ օգնություն ուղարկել ԼՂ․ Ֆրանսիայի արտգործնախարար


Փարիզը պատրաստ է հրատապ օգնություն ուղարկել ԼՂ․ Ֆրանսիայի արտգործնախարար

  • 26-09-2023 12:40:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Իմ բոլոր մտքերն այսօր երեկոյան վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են», - երեկ ուշ երեկոյան X-ի իր էջում գրել է Ֆիանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։
 
Նա նաև նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է հրատապ օգնություն ուղարկել, իսկ Ադրբեջանը պետք է թույլատրի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը Լեռնային Ղարաբաղ։
 
Փարիզի և ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքների իշխանություններ օգոստոսի 30-ին 10 բեռնատարներով հումանիտար օգնություն ուղարկեցին Լեռնային Ղարաբաղ։ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար օգնությունը Երևանից հասավ Հակարիի կամրջի մոտ ու արժանացավ նույն ճակատագրին, ինչ Հայաստանի կառավարության բեռը․ Բաքուն ֆրանսիական բեռնատարների առջև ևս չբացեց Լաչինի միջանցքը։ Ֆրանսիական հումանիտար բեռների շարասյունն ուղեկցում էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը