Եվրոպան պետք է ակտիվացնի իր աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Կալյուրանդ


Եվրոպան պետք է ակտիվացնի իր աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Կալյուրանդ

  • 26-09-2023 13:17:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հարավային Կովկասի հետ կապերի հարցով Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հայտարարել է, որ շատ մտահոգիչ է համարում երկու միտում. առաջինը, որ էթնիկ հայերը վախից ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, և երկրորդ՝ Հայաստանում ընթացող հակակառավարական ցույցերը:
 
The Guardian պարբերականի հետ զրույցում Կալյուրանդը նշել է, որ հասկանում է ԼՂ հայերի վախը, հույս հայտնել, որ մարդասիրական կազմակերպությունները կկարողանան մուտք գործել տարածաշրջան:
 
Խոսելով Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույցերի մասին՝ եվրապատգամավորn ասել է.  «Հայաստանի ղեկավարը շատ պարզ հասկացրել է, որ իր երկրի ապագան Ռուսաստանի հետ չի տեսնում և դիտարկում է արևմտյան կողմնորոշում»:
 
Կալյուրանդի խոսքով՝ Եվրոպան պետք է ակտիվացնի իր աջակցությունը Հայաստանի կառավարությանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը