Շիֆը կոչ է արել Բայդենի վարչակազմին օգնել՝ օդային ճանապարհով տարհանելու ԼՂ-ում պայթյունից տուժածներին


Շիֆը կոչ է արել Բայդենի վարչակազմին օգնել՝ օդային ճանապարհով տարհանելու ԼՂ-ում պայթյունից տուժածներին

  • 26-09-2023 13:39:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին առանց հապաղելու մարդասիրական օգնություն տրամադրել ԼՂ-ում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին, որոնք աժմ Ստեփանակերտում չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։
 
Այս մասին Շիֆը գրել է X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում:
 
«Իմ գրասենյակն ուշադիր հետևում է Արցախում իրադրության զարգացումներին։ Խիստ մտահոգիչ են տեղեկությունները պայթյունի հետևանքով հարյուրավոր վիրավորների մասին։ Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկել և օգնել տուժածներին օդային ճանապարհով տարհանելու հարցում։ Ալիևը պետք է առանց նախապայմանների ու սահմանափակումների թույլ տա օգնության ազատ հոսքը»,- գրել է նա:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը