Փաշինյանն ու Ալիևը պետք է հանդիպեն. ԱՄՆ Պետդեպ


Փաշինյանն ու Ալիևը պետք է հանդիպեն. ԱՄՆ Պետդեպ

  • 26-09-2023 14:22:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պետք է հանդիպեն:  
 
«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հասնեն կայուն խաղաղության համաձայնագրի։ Սա հասանելի կլինի, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն գնալու բարդ փոխզիջումների: Վերջին մի քանի ամիսների ընթացքում նման բանի ականատես չենք եղել։
 
Նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարել են, որ հաջորդ շաբաթ պատրաստվում են հանդիպել։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք հանդիպեն և, ի վերջո, կամրջեն իրենց երկու երկրների միջև անջրպետը»,- ասել է Միլլերը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը