Պեսկով․ «Ղարաբաղում միջազգային առաքելության ստեղծումը հնարավոր է բացառապես Բաքվի համաձայնությամբ»


Պեսկով․ «Ղարաբաղում միջազգային առաքելության ստեղծումը հնարավոր է բացառապես Բաքվի համաձայնությամբ»

  • 26-09-2023 14:59:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելության ստեղծումը հնարավոր է բացառապես Բաքվի համաձայնությամբ», - մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի նախօրեին հնչեցրած հայտարարությունները՝ այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
 
«Որևէ հստակություն այս հարցում դեռ չկա։ Բացի այդ, պետք է հասկանալ, որ ցանկացած առաքելություն կարող է գոյություն ունենալ միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ», - պնդում է Պեսկովը։
 
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Մոսկվան շարունակում է շփումները «թե՛ Երևանի, թե՛ Բաքվի և թե՛ Ղարաբաղի էթնիկ հայերի հետ»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը