Ամեն ինչ կանենք Զանգեզուրի միջանցքը բացելու համար, դրական ազդակներ են գալիս նաև Իրանից. Էրդողան


Ամեն ինչ կանենք Զանգեզուրի միջանցքը բացելու համար, դրական ազդակներ են գալիս նաև Իրանից. Էրդողան

  • 26-09-2023 15:40:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
aysor.am. Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների հետ ցամաքային և երկաթուղային ուղիղ կապերի հաստատումը ավելի կամրապնդի Անկարայի և Բաքվի միջև հարաբերությունները, լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
 
«Այդ իսկ պատճառով մենք բոլոր ջանքերը կգործադրենք այս միջանցքը (Զանգեզուրի միջանցք) հնարավորինս արագ բացելու համար։
 
Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ կարևոր այս միջանցքի իրականացումը ռազմավարական բնույթ է կրում և պետք է ավարտին հասցվի։ Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից մեկնող մեքենաներն ու գնացքները անմիջապես կհասնեն Կարս։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունն էլ ավելի կամրապնդվի։ Ուրախալի է, որ այս առումով դրական ազդակներ են գալիս նաև Իրանից»,- ասել է Էրդողանը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը