Բաքվի և Անկարայի հանցագործությունները հնարավոր են դարձել ԵՄ վախկոտության շնորհիվ. Վալերի Բուայե


Բաքվի և Անկարայի հանցագործությունները հնարավոր են դարձել ԵՄ վախկոտության շնորհիվ. Վալերի Բուայե

  • 27-09-2023 13:32:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Արցախի անհետացումից հետո կհաջորդեն հարձակումներ Հայաստանի դեմ»:
 
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում գրել է ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն՝ շարունակելով.
 
«Թուրքերը եւ ադրբեջանցիները՝ արբած իրենց անպատժելի չարագործություններից, կհարձակվեն Կիպրոսի, հունական կղզիների դեմ։ Նրանք հայտարարում են այդ մասին։ Զարմանալի չէ, որ նրանց հանցագործությունները հնարավոր են դարձել շնորհիվ ԵՄ վախկոտության եւ փոխզիջման»:
 
Ըստ Բուայեի՝ թուրք-ադրբեջանական քարոզչության արդյունավետությունը հիմնված է «վախկոտությամբ և գազային թուլությամբ»։
 
«Այսօր հայերի համար անհետանում է Արցախը, դա ճամպրուկ է կամ դագաղ, վաղը կլինի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որն էլ ավելի շատ կխախտվի։
 
Արցախում բոլորը չէ, որ դուրս գալու իրավունք ունեն. ադրբեջանցիները տեսակավորում են հայերին՝ ով կարող է հեռանալ, ով՝ ոչ։ Ադրբեջանը պատանդ է պահում հայերին, որպեսզի.
  • ստիպի լռել իրենց ռազմական հանցագործությունների մասին
  • կշռի Հայաստանի Հանրապետության ակնկալվող բաժանումը
  • իրականացնի լիակատար էթնիկական զտում։
Ֆրանսիան Հայաստանի համար ավելին է անում, քան ուրիշները, բայց պետք է համոզի եվրոպացիներին դադարեցնել իրենց թունավոր հանցակցությունն Ադրբեջանին, իսկ Սենատը պետք է քվեարկի այդ ռասիստական երկրի դեմ պատժամիջոցներ ընդունելու օգտին, որն իր թուրք հանցակցի հետ էթնիկական զտում է իրականացնում»,- ավելացրել է սենատորը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը