Բաքուն «ի գիտություն է ընդունում» ՄԱԿ-ի ՄԻ հանձնակատարի՝ ԼՂ բնակչության հետ կապված մտահոգությունները


Բաքուն «ի գիտություն է ընդունում» ՄԱԿ-ի ՄԻ հանձնակատարի՝ ԼՂ բնակչության հետ կապված մտահոգությունները

  • 27-09-2023 14:10:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բաքուն ի գիտություն է ընդունում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ կապված մտահոգությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն:
 
ՄԱԿ-ի պաշտոնյան տարածած հայտարարությամբ կոչ էր արել «պաշտպանել էթնիկ հայ բնակչության իրավունքները»։
 
«Ես մտահոգությամբ եմ հետևում փխրուն հումանիտար իրավիճակի զարգացմանը։ Կարևոր է, որ էթնիկ հայ բնակչության իրավունքները պաշտպանված լինեն տեղերում, և բոլոր գործողությունները հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա», - ասված է Թյուրքի հայտարարությունում:
 
«Մենք ի գիտություն ենք ընդունել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի վերջերս հնչեցրած հայտարարությունը», - արձագանքել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը և հավելել․ - «Մենք նաև ակնկալում ենք, որ Հայաստանը, հետևելով ՄԱԿ-ի բարձր ներկայացուցչի այս կոչին, չժխտի Հայաստանի ներկայիս տարածքից զանգվածաբար արտաքսված ադրբեջանցիների իրավունքները և պայմաններ ապահովի երկխոսության համար՝ ապահովելու նրանց տներ վերադառնալու իրավունքները»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը