ԱԺ-ում այսօր քննարկվելու է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը


ԱԺ-ում այսօր քննարկվելու է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը

  • 28-09-2023 10:36:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր՝ սեպտեմբերի 28-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է Հռոմի ստատուտը վավերացնելու և միջազգային քրեական դատարանի իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին հարցը:
 
Այս մասին ավելի վաղ տեղեկացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:
 
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը կվավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ամբողջությամբ։ 
 
Սեպտեմբերի 24-ին ՀՀ քաղաքացիների համար արված հայտարարության մեջ էլ վարչապետը նշել էր, որ Հայաստանում  Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում եղավ, երբ ակնհայտ էր՝ ՀՀ անվտանգության համար ՀԱՊԿ գործիքները բավարար չեն:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը