Բեյրութում հայերը փորձել են հարձակվել Ադրբեջանի դեսպանատան վրա


Բեյրութում հայերը փորձել են հարձակվել Ադրբեջանի դեսպանատան վրա

  • 29-09-2023 10:13:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բեյրութում սեպտեմբերի 28-ին հայերը փորձել են հարձակվել Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան վրա: Այդ մասին հայտնում են ադրբեջանական APA և Vesti.az լրատվական կայքերը:
 
Հաղորդվում է, որ մոտ 1500 հայեր, ենթադրաբար՝ մեծ մասը դաշնակցական ակտիվիստներ, փորձել են հարձակվել ադրբեջանական դեսպանատան վրա «այն բանից հետո, երբ Ղարաբաղի անջատողական վարչակազմը հայտարարել է ինքնալուծարման մասին»։
 
Նրանց դեսպանատան մոտակայքում կանգնեցրել են Լիբանանի անվտանգության ուժերը: Տեղի է ունեցել բախում Լիբանանի իրավապահների և հայ ակտիվիստների միջև։
 
Ըստ տեղեկությունների, հայ ակտիվիստները «մոլոտովյան կոկտեյլներով» շշեր, քարեր և ճայթուկներ են նետել ոստիկանների վրա: Իրավապահներն արցունքաբեր գազով են պատասխանել:
 
Անվտանգության ուժերը զայրացած ամբոխին թույլ չեն տվել ներխուժել Ադրբեջանի դեսպանատուն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը