Հրատապ կարգով պետք է Լեռնային Ղարաբաղ ուղարկել միջազգային դիտորդական առաքելություն. Մեթյու Միլլեր
29-09-2023 10:21:27 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Միացյալ Նահանգները կողմ է, որպեսզի հրատապ ձևոևվ Լեռնային Ղարաբաղ ուղարկվի միջազգային դիտորդական առաքելություն:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Լեռնային Ղարաբաղի համար մենք կարևոր ենք համարում հրադադարի պահպանումը, մարդասիրական կարիքների բավարարումը, ինչպես նաև անկախ միջազգային առաքելության վաղաժամ ստեղծումը, որը կապահովի թափանցիկությունը և վստահություն կհաղորդի բնակիչներին։ Լեռնային Ղարաբաղը, մեզ համար առաջնահերթություն է ներկայիս իրավիճակում աշխատանքներ իրականացնելու հարցում»,- ասել է ամերիկացի դիվանագետը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն աշխատում է այդ առաջարկներն իրագործել օտարերկրյա դաշնակիցների ու գործընկերների հետ։
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում միջազգային առաքելությանը: Ամեն ինչ քննարկվում է»,- ասել է Միլլերը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնն անկեղծ ջանքեր է գործադրում դիտորդներ ուղարկելու Լեռնային Ղարաբաղ: