Արցախում բենզինի պահեստի պայթյունի տարածքից հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք. ԱՀ ՆԳՆ


Արցախում բենզինի պահեստի պայթյունի տարածքից հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք. ԱՀ ՆԳՆ

  • 29-09-2023 12:04:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։ 
 
Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։ 
 
Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն