Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը ԼՂՀ-ն լուծարելու մասին անօրինական է և ոչ իրավաչափ


Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը ԼՂՀ-ն լուծարելու մասին անօրինական է և ոչ իրավաչափ

  • 29-09-2023 12:25:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը ԼՂՀ-ն լուծարելու մասին անօրինական է և ոչ իրավաչափ»:
 
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ մանրամասնելով.
 
«1. Ոչ մի նախագահ իրավասու չէ լուծարել հանրաքվեով ժողովրդի ստեղծած Հանրապետությունը։
 
2. Այդ հրամանագիրը ստորագրվել է ադրբեջանական կոշտ ագրեսիայի և ուժի սպառնալիքի արդյունքում։
 
Այն անվավեր է»:
 
Երեկ հայտնի դարձավ, որ ռուսական կողմի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը