Ադրբեջանը հաստատել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ձերբակալման մասին լուրը. նա տարվել է Բաքու


Ադրբեջանը հաստատել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ձերբակալման մասին լուրը. նա տարվել է Բաքու

  • 29-09-2023 19:51:26   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը բերման է ենթարկվել Լաչինի անցակետում, հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։
 
Նշվում է, որ Մնացականյանն արդեն տեղափոխվել է Բաքու։
 
«Սեպտեմբերի 29-ին Լաչինի սահմանային անցակետում պետական սահմանային ծառայության աշխատակիցների  շնորհիվ Ղարաբաղից Հայաստան անցնելու փորձի ժամանակ ձերբակալվել է 1965 թվականին ծնված Լյովա Հենրիխի Մնացականյանը, ով ապօրինի հատել էր Ադրբեջանի տարածքը։
 
Ըստ հաղորդագրության՝ Մնացականյանը Պետական սահմանապահ ուժերի արագ արձագանքման ուժերի անդամների ուղեկցությամբ տեղափոխվել է Բաքու և հանձնվել համապատասխան պետական մարմիններին՝ նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ուժայինները Լաչինի անցակետում Ղարաբաղից Գորիս ուղևորվելու փորձի ժամանակ բերման են ենթարկել Լեռնային Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար (2015-2018թթ.), գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play