Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 97 հազար 735 անձ է մուտք գործել Հայաստան


Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 97 հազար 735 անձ է մուտք գործել Հայաստան

  • 29-09-2023 20:30:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 29-ի՝ ժամը 18:00-ի դրությամբ, բռնի տեղահանվածների թիվը կազմում է 97 հազար 735 անձ:
 
Նրանցից 74 382-ը հաշվառված են:
 
Այս մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները՝ ժամը 20:00-ի դրությամբ ներկայացնելիս ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
 
Նա նշեց, որ 27 հազար 396 անձ օգտվել է Կառավարության տրամադրած կեցավայրերից:
 
Նազելի Բաղդասարյանը հավելեց, որ նախօրեին Ստեփանակերտ մեկնած ավտոբուսները այսօր 1560 մարդու տեղափոխել են Գորիս:
 
«Ինչպես խոստացել էինք, ավտոբուսները ետադարձ ուղղությամբ մեկնել են Ստեփանակերտ, ընդհանուր՝ 46 ավտոբուս: Ժամը 18:40-ի դրությամբ դրանք հատել են Հակարիի կամուրջը: Ետադարձ  ևս մեկ երթ կկատարեն»,- ասաց վարչապետի մամուլի քարտուղարը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play