Մարդասիրական բեռը Ֆրանսիայից հասավ Հայաստան. ՀՀ ԱՆ


Մարդասիրական բեռը Ֆրանսիայից հասավ Հայաստան. ՀՀ ԱՆ

  • 30-09-2023 10:16:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընդունել են 5 տոննա բեռը:
 
Նվիրատվությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղեր` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացած մեր հայրենակիցների բուժման համար: 
 
Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին, ովքեր  օգնում են Հայաստանին այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու հարցում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն