ԼՂ-ից բռնի տեղահանված 100 417 անձ է արդեն եկել ՀՀ. Նազելի Բաղդասարյան


ԼՂ-ից բռնի տեղահանված 100 417 անձ է արդեն եկել ՀՀ. Նազելի Բաղդասարյան

  • 30-09-2023 12:19:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Այս պահի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 21043 տրանսպորտային միջոց։
 
Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից 100 417 բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
 
«Այս պահի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 21043 տրանսպորտային միջոց։ Հաշվառված անձանց թիվը կազմում է 81139»,–ասաց նա։
 
Նշենք, որ երեկ ժամը 22։00-ի դրությամբ Արցախից ՀՀ ժամանած անձանց թիվը 98 929 էր։
 
Նրա խոսքով` եթե նախօրեին առավոտյանը ժամը 10.00–ի դրությամբ պետության կողմից տրամադրված կացարաններից օգտվել էր 20 306 անձ, ապա այսօր այդ թիվն աճել է` 32 200։
 
Ըստ մարզերի տեղաբաշխումը կատարվել է հետևյալ կերպ. Արագածոտնի մարզում ժամանակավոր կացարան է ստացել 1852 մարդ, Արարատի մարզում` 7640, Արմավիր` 3009, Գեղարքունիքի մարզ` 2862, Լոռի` 1581, Կոտայք` 8289, Շիրակ 1317, Սյունիքի մարզ` 2244, Վայոց Ձոր` 1700 և Տավուշի մարզ` 1706։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր Ստեփանակերտից վերջին ավտոբուսները շարժվեցին ՀՀ` բերելով բռնի տեղահանվածներին։
 
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
 
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
 
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play