Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան


Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

  • 02-10-2023 13:16:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։
 
Նշվում է, որ նրան կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Կատրին Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կտեսակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
 
«Այս առիթով Կատրին Կոլոննան ևս մեկ անգամ կհաստատի Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցությանը: Նա կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և այդ հարցում՝ ծայրահեղ հետևողականությունը։ Կատրին Կոլոննան կուսումնասիրի Հայաստանի իշխանությունների հետ Ֆրանսիայի համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցները՝ բոլոր ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։
 
Կոլոննան նաև կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, Կովկասում արդար և հարատև խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարգմանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը