Կրկնում ենք՝ դեմ ենք տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության. Քանանին արձագանքել է Էրդողանին
02-10-2023 14:43:08 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ամենօրյա ճեպազրույցում այսօր մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները Իրանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ դրական ազդանշաններ ստանալու մասին:
«Մենք համաձայն ենք տրանսպորտային երթուղիները զարգացնել այնպես, որ երաշխավորվեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերը: Բայց, միևնույն ժամանակ, հիշեցնում և ընդգծում ենք, որ մերժում ենք միջազգային սահմանների փոփոխությունը և դեմ ենք տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության, այդ հարցում մեր դիրքորոշումը հայտնել ենք թափանցիկ և հստակ»,- հայտարարել է Քանանին։
Նա նաև ընդգծել է, որ ողջունում են տարածաշրջանային երկխոսությունը «3+3» ձևաչափի շրջանակներում և խորհրդակցությունները այլ երկրների հետ. «Մենք պատրաստ ենք անել հնարավորը՝ կովկասյան խնդրի լուծման համար»: