Հասանգուլիև. «Ղարաբաղից ժամանակին վտարված ադրբեջանցիները շուտով կվերաբակեցվեն Խանքենդիում»


Հասանգուլիև. «Ղարաբաղից ժամանակին վտարված ադրբեջանցիները շուտով կվերաբակեցվեն Խանքենդիում»

  • 02-10-2023 15:08:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի փոխնախագահ Գուդրաթ Հասանգուլիևն այսօրվա նիստում ասել է, թե «հայերը որոշեցին հեռանալ Ղարաբաղից, որովհետև ամաչում են նայել մեր աչքերին»:
 
Նրա խոսքով՝ այն հայերի փոխարեն, ովքեր չեն ցանկանում ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը և լքում են Ղարաբաղը՝ կբնակեցվեն ժամանակին այդ շրջանից վտարված ադրբեջանցիները:
 
«Այդ մարդիկ շուտով պետք է վերաբնակեցվեն Խանքենդիում (Ստեփանակերտ) և այլ շրջաններում»,- ասել է Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի փոխնախագահ Հասանգուլիևը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play