ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք և բնակչության ավելի քիչ զանգվածը․ վարչապետի խոսնակ


ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձինք և բնակչության ավելի քիչ զանգվածը․ վարչապետի խոսնակ

  • 02-10-2023 18:09:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

ժամը 16։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  100,520 անձ է Հայաստան եկել։  
 
Այս մասին կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ  տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
 
Նրա ներկայացմամբ՝ հիմնական մարդկային հոսքը դադարել է և ԼՂ-ում մնացել են առավելապես պաշտոնատար անձինք և բնակչության ավելի քիչ զանգվածը։
 
«Հակարիի կամուրջը մինչ այժմ հատել է 21,107 մեքենա։ Ավելի քան  89,167 բռնի տեղահանվածներ արդեն գրանցվել են, կառավարությունը կացարան է հատկացրել ավելի քան 53,9 հազար մարդու»,- մանրամասնեց խոսնակը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն