ՌԴ-ն աշխատում է ադրբեջանցի գործընկերների հետ՝ ԼՂ-ում իրավիճակի կայունացման ուղղությամբ. ինչ է ակնկալում Լավրովը Երևանից


ՌԴ-ն աշխատում է ադրբեջանցի գործընկերների հետ՝ ԼՂ-ում իրավիճակի կայունացման ուղղությամբ. ինչ է ակնկալում Լավրովը Երևանից

  • 02-10-2023 19:54:48   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Մոսկվան աշխատում է ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար։
 
Այս մասին «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 20-րդ տարեկան հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
 
«Մենք աշխատում ենք մեր ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու, այնտեղ վստահության ամրապնդման, բնականոն կյանքի վերսկսման, հայերի և ադրբեջանցիների համատեղ կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու համար։
 
Հուսով եմ, որ Երևանը նույնպես պետք է շահագրգռված լինի և դրա համար ջանքեր կգործադրի»,- ասել է նախարարը։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը