ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալը Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումն է. Լավրով


ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալը Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումն է. Լավրով

  • 03-10-2023 09:59:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու հնարավորությունը Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է, հոկտեմբերի 2-ին «Վալդայի» միջազգային քննարկումների ակումբի 20-րդ տարեկան հավաքում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
 
«Եթե, ինչպես հայտարարել են Հայաստանի որոշ ղեկավարներ, հիմա, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, նրանք կնայեն այլ տեղ՝ ամրապնդելու իրենց անվտանգությունը, դա կլինի նրանց ինքնիշխան ընտրությունը, Հայաստանի ղեկավարության ընտրությունը»,- հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:
 
Միաժամանակ Լավրովն ասել է, թե Մոսկվան հույս ունի, որ «ռուս և հայ ժողովուրդների դարավոր կապերը չեն քանդվի»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play