ԱՄՆ-ն այս պահին ոչինչ չի կարող ասել ԼՂ-ի մասին, էթնիկ զտումների վերաբերյալ վճիռը պահանջում է ապացույցներ. Միլլեր


ԱՄՆ-ն այս պահին ոչինչ չի կարող ասել ԼՂ-ի մասին, էթնիկ զտումների վերաբերյալ վճիռը պահանջում է ապացույցներ. Միլլեր

  • 03-10-2023 10:17:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Միացյալ Նահանգները դեռ ոչինչ չի կարող ասել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումների վերաբերյալ։
 
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
 
«Կապի մեջ ենք տեղում գործող մեր մարդկանց հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է։ Չենք վարանի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ արձագանքելու վայրագություններին վերաբերող մեղադրանքներին և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր կանգնած են դրանց հետևում, երբ ապացույցներ նկատենք, որ նման բան է տեղի ունեցել: Ինչպես միշտ, ցեղասպանության կամ էթնիկ զտումների վերաբերյալ որոշումը հիմնված է ապացույցների պարունակող գործընթացի վրա, ուստի չեմ կարող վերջնականապես խոսել այդ մասին այս ամբիոնից»,- ասել ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուն:
 
Միլլերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք միջազգային դիտորդական առաքելության արագ ձևավորման օգտին։
 
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Միլլերն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից դուրս կան նաև այլ հարցեր, որոնք վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ԱՄՆ-ն կխրախուսի կողմերին վերադառնալ խաղաղ բանակցություններին՝ քննարկելու և ի վերջո հանգուցալուծման հասցնելու այդ հարցերը:
 
Հիշեցնենք՝ երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկըհայտարարել էր.
 
«ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսեց, որ Ղարաբաղում մնացել են 50 - 1000 էթնիկ հայեր: Նրանք որևէ հաղորդագրություն չեն լսել վերջին հրադադարի հաստատումից հետո խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ: Նրանք չեն տեսել սպանված ընտանի կենդանիներ կամ անասուններ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքի ոչնչացման հետքեր»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը