Իտալիան 4 միլիոն եվրո է տրամադրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժած տասնյակ հազարավոր մարդկանց աջակցելու համար


Իտալիան 4 միլիոն եվրո է տրամադրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժած տասնյակ հազարավոր մարդկանց աջակցելու համար

  • 03-10-2023 11:26:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իտալիայի իշխանությունները 4 միլիոն եվրո են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իտալիայի գրասենյակին, որպեսզի այդ միջոցներն ուղղվեն Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին բախված հայ բնակչությանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իտալիայի արտաքին գործերի նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունը։
 
Ըստ գերատեսչության՝ 4 միլիոն եվրոն պետք է ուղղվի՝ «բավարարելու Լեռնային Ղարաբաղում մարդասիրական կարիքների արագ աճը և աջակցելու տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք լքել են իրենց տները Հայաստան հասնելու համար»։  
 
«4 միլիոն եվրոն ուղղվում է Կարմիր խաչին հրատապ միջամտությունների համար՝ հօգուտ ճգնաժամից առավել տուժած բնակչության», - գրված է Իտալիայի ԱԳՆ հաղորդագրությունում։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը