ԱԺ օրակարգում է Հռոմի ստատուտի վավերացման հարցը․ նախագիծը ներկայացրեց Եղիշե Կիրակոսյանը


ԱԺ օրակարգում է Հռոմի ստատուտի վավերացման հարցը․ նախագիծը ներկայացրեց Եղիշե Կիրակոսյանը

  • 03-10-2023 11:54:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում (ստատուտ) ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշման եզրափակիչ մասը։
 
Դրա համաձայն՝ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Հարցն այժմ քննարկվում է ԱԺ-ում։ Այն խորհրդարանում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
 
Նա նշեց, որ հարցը սկսվել է քննարկվել 2020-ի՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում կատարված հանցագործություններից հետո։
 
«Դատարանի նպատակն է պատասխանատվության ենթարկել ծանրագույն միջազգային հարցագործություններ կատարած անձանց։ Խոսքը գնում է պատերազմական հանցագործությունների մասին, մարդկայնության դեմ ուղղված հանցագործության մասին, ցեղասպանության հանցագործության մասին։ Կանոնադրության տեքստը փոփոխությունների է ենթարկվել 2010 թվականին, որի արդյունքում նոր հանցակազմ է ավելացել դատարանի առարկայական իրավազորության տիրույթում, ագրեսիայի հանցագործությունն է»,-նշեց Եղիշե Կիրակոսյանը։
 
Նա հայտնեց նաև, որ հետսովետական երկրներից 2 պետություն է վավերացրել ստատուտը։ Դրանք են Վրաստանը և Տաջիկստանը։
 
Ընդդիմությունը հարցի քննարկմանը չի մասնակցում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play