ՕՊԵԿ. Նավթի գները կբարձրանան 2009 թվականի երկրորդ կեսին<br />


ՕՊԵԿ. Նավթի գները կբարձրանան 2009 թվականի երկրորդ կեսին

  • 24-12-2008 16:39:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նավթի գները կսկսեն բարձրանալ 2009 թվականի երկրորդ կեսից եւ 2010 թվականի սկզբին կարող են հասնել 75 դոլարի մեկ բարելի դիմաց: Նման կարծիք է հայտնել նավթ արտահանող երկրների կազմակերպության` ՕՊԵԿ-ի, գլխավոր քարտուղար Աբդալլա ալ-Բադրին: Լոնդոնում լույս տեսնող «Ալ-Հայաթ» թերթին տված հարցազրույցում ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ-երկրների կողմից նավթի արդյունահանման խոշորագույն նվազման պայմաններում ածխաջրածնային հումքի գների շարունակվող անկումը բացատրել է ընդհանուր տնտեսական անկմամբ, պահանջարկի նվազմամբ, շուկայի մասնակիցների մտավախությամբ, որ ՕՊԵԿ անդամները չեն պահպանի նավթի արտադրության կրճատման մասին ընդունած որոշումները, ինչպես նաեւ նավթահումք սպառող երկրներում նավթի չափազանց մեծ ռեզերվային պաշարների առկայությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play