«ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ»․ Իսրայելի պաշտպանության նախարար


«ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ»․ Իսրայելի պաշտպանության նախարար

  • 07-10-2023 12:30:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ, այսօր հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը Յոավ Գալանտին։
 
«ՀԱՄԱՍ-ը լուրջ սխալ է թույլ տվել այսօր առավոտյան և պատերազմ սկսել Իսրայել պետության դեմ», - ասել է Գալանտին՝ հավելելով՝ Իսրայելի պաշտպանության բանակը «կռվում է թշնամու դեմ ամեն վայրում», և «Իսրայել պետությունը կհաղթի այս պատերազմում»։
 
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Գազայում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին՝ ի պատասխան Գազայից Իսրայելի վրա ավելի վաղ «հրթիռների արձակման»:
 
Ըստ BBC-ի՝ Իսրայելի Աշքելոնի հիվանդանոցից հայտնում են 68, Բեեր Շևայի հիվանդանոցից՝ 80 տուժածի մասին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play