Գյուլեր. «Այժմ կա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր հնարավորություն»


Գյուլեր. «Այժմ կա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր հնարավորություն»

  • 09-10-2023 15:29:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Անկարան անվերապահորեն աջակցում է ադրբեջանական բանակի կողմից տարածքային ամբողջականությունը պաշտպանելու օրինական քայլերին։
 
Գյուլերը միաժամանակ նշել է, թե այժմ առաջացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայունության և խաղաղության հաստատման նոր հնարավորություն:
 
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը դա կգիտակցի և կգործի, հուսով ենք, որ հնարավորինս արագ կհաջողվի հասնել համապարփակ կարգավորման՝ հանուն տարածաշրջանի կայունության և բարգավաճման»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play