Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան<br /> 80-ամյակի կապակցությամբ<br />


Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան
80-ամյակի կապակցությամբ

  • 23-12-2008 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 23-ին հեռախոսազրույց է ունեցել հանրաճանաչ դիրիժոր, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, պետական բազմաթիվ մրցանակների դափնեկիր Հովհաննես Չեքիջյանի հետ: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, Ս.Սարգսյանը շնորհավորել է մաեստրո Չեքիջյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, ընդգծել նրա անգնահատելի ներդրումը հայկական մշակույթի զարգացման եւ տարածման գործում, մաղթելով նրան առողջություն, անսահման երջանկություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play