Քո տեղը տա՞ք ա. Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ցույցը վերածվել է վիճաբանության ու գոռգոռոցների


Քո տեղը տա՞ք ա. Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ցույցը վերածվել է վիճաբանության ու գոռգոռոցների

  • 20-10-2023 11:51:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտից բողոքի ցույցի են դուրս եկել Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց: Նրանք պնդում են, որ ունեն բազմաթիվ խնդիրներ, հարցեր և ակնկալում են պատկան ներկայացուցիչներից դրանց պատասխանները:
 
Կարճ ժամանակ անց իրավիճակը կտրուկ լարվեց. Երևանում Արցախի ներկայացուցչության աշխատակիցները պատշգամբից հորդորեցին չաղմկել և սպասել հանդիպման՝ հարցերի պատասխանները ստանալու համար:
 
«Քո տեղը լա՞վն ա, քո տեղը տա՞ք ա»,- ի պատասխան՝ պատշգամբի ներքևից արձագանքեց արցախցիներից մեկը, նրան միացան ևս մի քանի տղամարդիկ, այնուհետև իրավիճակը բորբոքվեց, ու բազմաթիվ տղամարդիկ փորձեցին ներս մտնել Արցախի ներկայցուցչություն, սկսվեց քաշքշուկ:
 
Արցախցիները հայտարարեցին, որ իրենց հարցերի համար պատասխաններ են սպասում անձամբ ԼՂ նախագահ հռչակված Շահրամանյանից, որը պարբերաբար լինում է Արցախի ներկայացուցչության գրասենյակում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը