Էրդողան. «Միջազգային հանրությունը կույր է, երբ մահմեդականներ են սպանվում»


Էրդողան. «Միջազգային հանրությունը կույր է, երբ մահմեդականներ են սպանվում»

  • 13-11-2023 12:56:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «ՄԱԿ-ն ու այլ միջազգային կազմակերպություններ անտեսում են Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից խաղաղ բնակիչների կոտորածները», - ըստ Anadolu գործակալության՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
 
«Մենք ևս մեկ անգամ ականատես եղանք, որ ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպություններ անարդյունավետ և կույր են, երբ մահմեդականներ են սպանվում: Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի Գազայում տեղի ունեցող ջարդերի դեմ», - ասել է Էրդողանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մեղադրելով անգործության մեջ։
 
«Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) և Իսրայելի համակամարտությունում խաղաղության հասնելու համար ավելի նպաստավոր հիմք չի կարող լինել, քան տարածաշրջանի բոլոր դերակատարների մասնակցությամբ հանդիպումը՝ ներառյալ պատերազմող կողմերի։
 
«Մեր տարածաշրջանը պետք է անհապաղ ազատվի այն երկրներից, որոնք թեև տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու են, բայց ցանկանում են իրենց ազդեցությունը հաստատել այստեղ»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։
 
Իսրայելը հրթիռակոծում ու հրետակոծում է Գազայի հատվածը հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ «Համաս» ծայրահեղական խմբավորումը ներխուժեց իսրայելական բնակավայրեր։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play