Թուրքիան վերստին պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները


Թուրքիան վերստին պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

  • 25-11-2023 11:26:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թուրքիան պատրաստ է կազմակերպել Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները, երբ նման երկխոսության համար լինեն անհրաժեշտ պայմաններ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
 
Նա ընդգծել է, որ Թուրքիան ի սկզբանե քաղաքական և ռազմավարական աջակցություն է ցուցաբերել Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ Ղրիմը ներառյալ:
 
Նախարարը հավելել է, որ իր երկիրն օգնել է կանխել սննդամթերքի համաշխարհային շուկայի ապակայունացումը Սև ծովով հացահատիկի փոխադրման գործարքի միջոցով։
 
«Մենք պատրաստ ենք կրկին ընդունել խաղաղ բանակցությունները, երբ դրա համար պայմաններ լինեն: Բայց եկեք պարզ լինենք՝ սա այն խնդիրը չէ, որը հնարավոր է միայնակ լուծել: Հակամարտությունների դադարեցման կողմնակից երկրների միասնությունն ու համագործակցությունը կարագացնի խաղաղության ճանապարհը», - նշել է Ֆիդանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play