Այսօր Բաքվում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները


Այսօր Բաքվում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները

  • 27-11-2023 11:51:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Այսօր Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Յաշար Գյուլերի և Ջուանշեր Բուրչուլաձեի եռակողմ հանդիպումը, հաղորդում է ադրբեջանական Haqqin.az լրատվական գործակալությունը։
 
Յաշար Գյուլերը երեկ է ժամանել Բաքու։
 
Ըստ լրատվամիջոցի՝ Հասանովը, Գյուլերն ու Բուրչուլաձեն կքննարկեն երեք երկրների միջև ռազմական և պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները, համատեղ վարժանքների և այլ հարցեր։
 
Այս ձևաչափով վերջին հանդիպումն այս տարվա փետրվարին էր՝ Կարսում։
 
Վրացական կողմն այն ժամանակ հաղորդեց, որ «ուշադրություն է հատկացվել համատեղ զորավարժությունների կարևորությանը, ինչն է՛լ ավելի կմերձեցնի երեք երկրների զինվորականներին և կամրապնդի նրանց միջև հարաբերությունները»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play